ԴԻՄՈՒՄ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, 2013թ. պետական բյուջեի քվեարկության ժամանակ քվեարկում իր բացակա գործընկերներից մեկի՝ Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի օգտին: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք այդ դեպքին կարող են անդրադառնալ միայն համապատասխան դիմում ստանալու դեպքում: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել այդ հարցով»,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե արդյոք ԱԺ ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է այդ հարցով դիմել էթիկայի հանձնաժողովին, Փաշինյանը պատասխանեց, որ իրենք նման հարց չեն քննարկել. «Ես կարող եմ ասել, որ էթիկայի հանձնաժողովը դիմումներ է ստանում եւ հերթականությամբ քննարկում է»:




Լրահոս