ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էպոսագետ է, բժիշկ է… թե հեռական ավարտած էլեկտրիկ, սրանք ի՞նչ կապ ունեն նախագահական, քաղաքական գաղափարախոսության հետ: Դուք անընդհատ ուզում եք կապել ինձ հիմարների հետ»:

Դավիթ Հակոբյան aravot.am

Ուզեն թե չուզեն՝ կապում են, քանի որ հայտնվելով իր ասած «հիմարների» շարքում՝ նախագահի արդեն ավանդական դարձած թեկնածուն այլընտրանք չի թողնում: Այդքանով հանդերձ, ամեն անգամ կրկին առաջադրվում է եւ միշտ ասոցացվում իր մրցակիցների հետ, որոնց էլ «հիմար» է անվանում՝ ի դեպ, թվարկելով նաեւ այդ «հիմարների» մասնագիտությունները՝ էպոսագետ, բժիշկ, էլեկտրիկ… Այստեղ տեղին է հիշեցնել, որ Հայաստանի միակ մարքսիստը բժիշկ է եւ աշխատում է Ավանի բուժհաստատություններից մեկում: Բայց դա կապ չունի, քանի որ միակ մարքսիստն է եւ այդ տեսանկյունից բացառիկ արժեք է ներկայացնում:




Լրահոս