Ժողովուրդ. Սերժ Սարգսյանին ՌԴ-ում առաջարկելու են ստորագրե՞լ փաստաթղթեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանն այսօր մեկնելու է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա մասնակցելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Սակայն, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, Մոսկվայում Ս. Սարգսյանին բավական լուրջ խոսակցություն է սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. նրան ՌԴ-ում առաջարկելու են ստորագրել փաստաթղթեր, այդ թվում Մաքսային միասնական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին: Ընդ որում, այդ փաստաթղթերն աշխատել են որոշակիորեն փոփոխությունների ենթարկել, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի միության անդամ երկրների հետ:
Ս. Սարգսյանի մամուլի քարտուղարը, թերթի հարցին ի պատասխան, ասաց, որ պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու բան չունեն:
Ի դեպ, “Ժողովուրդ”-ը տեղեկացրել էր, որ մինչև Ս. Սարգսյանը, նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն է մեկնելու Մոսկվա: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ որ նա Պուտինի հետ քննարկել է Մաքսային միասնական միությանն անդամակցության հարցը:




Լրահոս