ԲՀԿ ներսում տարօրինակ իրավիճակ է. ԱԺ ԲՀԿ խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են ուրախությամբ ընդունել նախագահի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, ավելին, արդեն սկսվել են հարձակումներ ԲՀԿ-ի դեմ: Պատահական չէ, որ երեկ Mardik.am կայքն էլ վերլուծություն է հրապարակել՝ «ԲՀԿ փուչիկը պայթեց. իշխանություն՝ այլընտրանքի ժպիտով» վերնագրով: Այնտեղ անխնա քննադատության է ենթարկված կայացված որոշումը: Իսկ այս կայքը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:
ՍԿՍՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ