ԲԱ ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իքս գրուպ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) չի տուգանել ո՛չ «ԵԹՖ»-ին, ո՛չ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին: Այս հայտարարությամբ «Իքս գրուպ»-ը փորձել է հերքել «Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 11-ի հրապարակած լուրը: Սակայն փաստերն այլ բան են ասում:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 27-ին ՍԱՊԾ-ն իր պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակել հետեւյալ վերնագրով՝ «Հայտնաբերվել է խախտում «ԵԹՖ» ԲԲԸ-ի արտադրած ձվերում»: Հրապարակման մեջ նշվում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի 269-Ա հրամանի համաձայն՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ «ԵԹՖ» ԲԲԸ-ի կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվում է), առկա է հոտ, որը բնորոշ չէ թարմ ձվին: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել եւ չօգտագործել նշված արտադրատեսակը»:
Սա նշանակում է, որ Վալենսիայի Խաչիկը պետք է անհապաղ ներողություն խնդրի «Ժողովուրդ» օրաթերթից՝ լրագրողին «պրաստիտուտկա» ասելու համար: Մենք առայժմ սպասում ենք հրապարակային ներողության:




Լրահոս