ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն քանի ամիս է՝ աշխարհի վերջի մասին կանխատեսումներն ու դրանց վերաբերյալ մեկնաբանությունները հանգիստ չեն տալիս մարդկանց: Ուզում եմ հասկանալ՝ վերջապես ինչ է տեղի ունենալու դեկտեմբերի 21-ին: Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել այդ օրվա տարատեսակ ազդեցություններից:

Կարինե Մեջլումյան (45 տարեկան, վարսահարդար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի՛ Կարինե, այդ օրն ընդամենը մոլորակների մի դասավորություն է լինելու, որը պարբերաբար կրկնվում է: Դեկտեմբերի 21-ը ոչ մի բանով յուրահատուկ չի լինելու, աստղաբանական եւ աստղագիտական առումով շարքային օր է: Վստահեցնում եմ, որ ոչ մի ազդեցություն չի լինելու հենց մոլորակների կողմից: Այլ հարց է, որ մարդն ինքն իրեն կարող է լարել ու արդյունքում ստանալ բացասական փորձ: Բայց կրկնում եմ, այդ օրվա հետ կապված ոչ մի վախենալու պատճառ չկա: Մոլորակային առումով ավելի բարդ օրեր ենք ապրել ու անցել:

 Աստղաբան, հոգեբան Ալինա Դերձյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամիսներ շարունակ աշխարհի մոտալուտ «վերջի» սպասումը դարձել է լրատվամիջոցների թոփ թեման. սնոտիապաշտներն ու դյուրահավատները ջանք չեն խնայում դրա հաշվին ավելի խելոք երեւալ: Իսկ մասնագետները, որոնց համար ավելի կարեւոր է երեւույթի գիտական բացատրությունը, խորհուրդ են տալիս շարունակել բնականոն հունով ապրել՝ առանց լարվելու ու մյուսներին էլ շփոթության մեջ գցելու:




Լրահոս