Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չկա: Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, այս մասին այսօր՝ Նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վերջինս հակամարտության չկարգավորման մեջ մեղադրել է Հայաստանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։