ԱՅՑԵԼԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերի 16-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոստացել էր, որ կայցելի «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ՀՀԿ անդամ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Երեկ հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, Գալուստ Սահակյանը կատարել է իր խոստումը, թե ոչ: «Այո՛, գնացել եմ, տեսել եմ, նորմալ էր ու հանգիստ եւ, բնականաբար, պնդեց, որ ինքն արդար է եւ կշարունակի պահպանել իր արդարությունը»,-ասաց նա: Հարցին՝ մենակ է գնացել Վազգեն Խաչիկյանի հետ հանդիպման, թե այլ ՀՀԿ-ականի հետ, պատասխանեց. «Չէ՛, մենակ չէի, Էդուարդ Շարմազանովն էլ կար, Մուշեղ Լալայանը, Հովհաննես Սահակյանը»:




Լրահոս