Այսօրվանից նախագահի թեկնածուները կարող են ԿԸՀ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013-ի նախագահական ընտրությունների նախագահի թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ կարող են ներկայացնեն այսօրվանից՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը: Գրանցումը կկատարվի հունվարի 4-14-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները տոն օրերին աշխատելու են հերթափոխով:
Նշենք, որ ըստ ԿԸՀ ժամանակացույցի, որը կազմված է Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների հիման վրա, մասնավորապես Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ը: Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ: Նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ՝ նախագահական ընտրությունները կկայանան 2013-ի փետրվարի 18-ին:




Լրահոս