Ռուսաստանն ու Թունիսը կդիտարկեն երկկողմանի առևտրում ռուբլու ու դինարի օգտագործման տարբերակը, Sputnik գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Թունիսի դեսպան Ալի Գուտալին:
«Մենք դիտարկում ենք առևտրում ազգային արժույթների՝ ռուբլու ու դինարի կիրառման հնարավորությունը: Այս թեման արդեն քննարկել ենք ՌԴ տնտեսական զարգացման և Կենտրոնական բանկի հետ»,- հայտնել է դիվանագետը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն ու Թունիսը պայմանավորվել են աշխատանքային խմբի ստեղծման մասին, որպեսզի քննարկեն հաշվարկների տեխնիկական մանրամասները: Գուտալին կարծում է, որ երկկողմ առևտրի զարգացման համար ժամանակը ծայրահեղ բարենպաստ է ընտրված, քանի որ Ռուսաստանում մինչ օրս գործում է Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան կիրառված ԵՄ անդամ երկրներից տարբեր մթերքների ներմուծման արգելքը: