ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող Երեւան-Սիսիան երթուղու ավտոբուսներն այնքան են հնացել, որ տեղի բնակիչները չեն կարողանում դրանցից օգտվել, վախենում են անգամ նստել: Սիսիանի մի խումբ բնակիչներ «Ժողովուրդ» օրաթերթին հասցեագրած իրենց այս դժգոհությունը հայտնելու հետ մեկտեղ տեղեկացրին, որ ստիպված խմբեր են կազմում ու Երեւան գալիս տաքսիներով: Բայց Նաղդալյանը, իմանալով այդ մասին, տաքսի ծառայությունների սեփականատերերին հորդորել է իր «գծի հաշվին» հարստանալու համար ամեն ամիս իրեն որոշակի գումար տալ: Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Հերմինե Նաղդալյանից, սակայն գծատիրուհին համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս