«Հովիկ Աբրահամյանն անձամբ է ոստիկաններին հրահանգել խոչընդոտել կենտրոնում նստացույց անել». ինչ է այս պահին կատարվում Հանրապետության հրապարակում (ուղիղ միացում)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում շարունակվում է  «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների կազմակերպած նստացույց-բողոքի ակցիան:

Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց` այն, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տալիս հրապարակի կենտրոնական հատվածում իրենց նստացույցն անել, ինքնիրավչություն է: Անդրիաս Ղուկասյանի խոսքով, իրենք տեղեկություններ ունեն, որ անմիջապես հրահանգ կա վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, որպեսզի արգելվի կենտրոնական հատվածում բողոքի ակցիան իրականացնել, իսկ ոստիկանները, Անդրիաս Ղուկասյանի խորին համոզմամբ, «ենթարկվում են վերևներին»:

Նա նաև նշեց, որ իրենք ոստիկանների քայլերի հետևանքով չեն պատրաստվում ընկրկել կամ նահանջել. լարվածությունը Հանրապետության հրապարակում պահպանվելու է: «Ոստիկանները օրենքի որևէ կետ չեն մեջբերում, թե ինչու չի կարելի նստացույց անել` պատճառաբանելով, որ 2012 թվականի մայիս 4-ին ՀՀԿ կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, որի ժամանակ կրկին բազմամարդ էր Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածը, գազով փուչիկներ պայթեցին, ինչի հետևանքով մի շարք մարդիկ տուժեցին»:

Armlur.am-ի հարցին` ինչպիսի գնահատական կտան, եթե ոստիկանությունն անցնի բռնության կիրառման, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ դա պետք է քրեորեն պատժվի:

Տեղում է նաև Ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանը, ով Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ինքն անձամբ է ներկայացել Հանրապետության հրապարակ, որպեսզի երթևեկության բնականոն ընթացքն ամեն կերպ պահպանվի:

Protesters hold a civil disobedience on the Republic Square

Protesters hold a civil disobedience on the Republic Square

Protesters hold a civil disobedience on the Republic Square

 

Protesters hold a civil disobedience on the Republic Square

 

Ուղիղ միացումը` 1in.am

 




Լրահոս