Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում ավարտին է մոտենում «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը:
Հուլիսի 28-ին ավարտվել է շախմատի մրցաշարը: Խաղատախտակների մոտ իմաստուն խաղի կարողություններն են դրսևորել 12 պատանի շախմատիստներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից:
Համառ պայքարում 3-րդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը, 2-րդը՝ արաբկիրցի Արման Մարգարյանը և հաղթող է ճանաչվել Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչ Ռոբերտ Մուրադյանը: Ավանդույթի համաձայն` եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն