Ժողովուրդ. Արթուր Բաղդասարյանը հարստանում է ու հարստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ նախագահի թեկնածուները, կուսակցություններն ու քաղաքական գործիչները տարված են ընտրություններով և քաղաքական խաղերով, ՕԵԿ նախագահ և պոպուլիզմի ռահվիրա Արթուր Բաղդասարյանը հարստանում է ու հարստանում:
“Ժողովուրդ”-ը ներկայացնում է մի քանի տվյալներ. եթե 2007թ. Աժ ընտրություններին մասնակցելու համար Ա. Բաղդասարյանի
հայտարարագրում նշված է եղել, որ նա որևէ սեփականություն, բիզնես չունի, իսկ նրա բանկային հաշիվներին եղել է 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար, ապա 2012-ի հայտարարագրում արդեն հայտնվեցին 215.3 քմ մակերեսով բնակարան Երևանի կենտրոնում՝ Բայրոնի 3 հասցեում, Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա՝ 2008թ. արտադրության, 34.8 քմ մակերեսով ավտոտնակ, ինչպես նաև “Գավեքս” ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը: Թեև հայտարարագրում նշված չէ, սակայն Ա. Բաղդասարյանին է պատկանում “Հայասի գրուպ” ընկերությունը, որն արտադրում է հանրահայտ “ՕԵԿ-ական ջեմերն ու մուրաբաները”, նաև կոնյակ ու հյութ: Իսկ ՕԵԿ նախագահի բանկային հաշիվներին 2012թ. մարտի 1-ի դրությամբ եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: Փաստորեն, նվազել է միայն Ա. Բաղդասարյանի բանկային հաշիվների գումարը՝ 3 մլն դրամով և 170 հազար դոլարով: Սակայն պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ նշված գումարով հնարավոր չէր ձեռք բերել նույնիսկ Բայրոնի 3 հասցեում գտնվող 215.3 քմ մակերեսով բնակարանը, էլ չենք խոսում մնացած գույքի և բիզնեսների մասին: Մարդը զուր ժամանակ չի կորցնում:




Լրահոս