Իրանի Քերման նահանգի Սիրաչ քաղաքում Ռիխտերի սանդղակով 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը տեղի է ունեցել երեկոյան ժամը 23:19 րոպեին: Քերմանի նահանգապետը նշել է, որ երկրաշարժի արդյունքում տուժածներ չկան և կորուստները միայն ֆինանսական են: Իրանը գտնվում է սեյսմիկ գոտում, և երկրում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում։ Միջին հաշվով ոչ մեծ երկրաշարժեր երկրում գրանցվում են ամեն օր։
Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ