Պետրոս Մակեյանը զրկվել է ԺՀԿ-ի նախագահի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովրդավարական հայրենիք կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը եւ քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանը քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի՝ վերջին շրջանում արված հայտարարություններին:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
“Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն “քննադատություններով”, “մեկնաբանություններով” ու “հայտարարություններով”։ Պետրոս Մակեյանը խուսափել եւ խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի՝ դեկտեմբերի 31-ի հավաքը եւ հունվարի 19-ի նիստը, որտեղ պետք է բացատրություններ տար իր գործողությունների համար։ Դրանց փոխարեն իր նախաձեռնությամբ հրավիրել է քաղխորհրդի արտահերթ նիստ քաղխորհրդի անդամների մի մասի համար անհարմար կիրակի օրը՝ հունվարի 13-ին։ Այստեղ նա ինչ-որ բամբասանքներ որպես ինֆորմացիա հրապարակելով՝ թյուրիմացության մեջ է գցել ներկաներին, իսկ իր գործողությունների հետ կապված որեւէ հարց այդպես էլ քննարկման չի դրել ու որեւէ բացատրություն չի տվել։ Այս պայմաններում մենք ստիպված ենք անել հետեւյալ հայտարարությունը. Պետրոս Մակեյանը (որի գործունեության հետեւանքով է նաեւ, որ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը հայտնվել է փողոցում) այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը եւ տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունիցե։




Լրահոս