Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ,Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 09.20-ին, օդանավակայանից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Լեւոն Մ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. հուլիսի 23-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ տեղափոխելու մեղադրանքով:
Լեւոն Մ.-ն կալանավորված է: