Ժողովուրդ. ԲՀԿ-ականները բացահայտ պաշտպանում են Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի սյունիքյան եռօրյա քարոզարշավին մասնակցում են նաև այլընտրանքային համարվող կուսակցության` “Բարգավաճ Հայաստան”-ի խորհրդի անդամներ: “Ժողովուրդ”-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին մասնակցում է նաև հրազդանցի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Բայց նա Սյունիք է մեկնել ոչ թե ԲՀԿ-ի, այլ “Երկրապահ” կամավորականների միության վարչության որոշմամբ: Թերթը նկատում է, որ Մխիթար Հարությունյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ “անհատական դիրքորոշում” է արտահայտում: Նա ևս, ինչպես Սիսիանի, Գյումրու քաղաքապետերը, շեղվելով կուսակցության կայացրած դիրքորոշումից, բացահայտ սատարում է Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես նշել է Սամվել Բալասանյանը, նրանք բոլորն էլ իրենց դիրքորոշման մասին տեղեկացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս