Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է շարքից դուրս մնալ 2 ամսով. հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Գերմանացի ֆուտբոլիստը «Մարսել»-ի դեմ ընկերական խաղում ստացել է ծնկի ջլի վնասվածք: Հետազոտությունը կանցկացվի 48 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով թուրինյան ակումբ էր տեղափոխվել այս ամառ և կնքել 4-ամյա պայմանագիր: