Ժողովուրդ. Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ ընթերցանությամբ զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզվում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարումից հետո սկսել է ակտիվ ընթերցանությամբ զբաղվել: “Ժողովուրդ”-ը գրում է, որ նրա ոչ պաշտոնական կայքը՝ 2- rd .am-ը հրապարակել է Քոչարյանի ընթերցած գրքերի ցանկը, որոնց թվում նաև՝ Стивен Кови “Семь навыков высокоэффективных людей”, “8-й навык: от эффективности к величию”, “Лидерство, основанное на принципах”, У. Эдвард Деминг “Новая экономика”, Bernard Lewis “The Crisis of Islam” և այլն: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ ժամանակին՝ ԵՊՀ- ում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ընթացքում, Քոչարյանը հեգնանքով ասել էր, թե ինքն իր նախորդի՝ Լևոն Տեր- Պետրոսյանի նման գիրք կարդալ չի սիրում: Թե ինչ է նշանակում գրքերի այս ցանկը, մնում է ենթադրել, կա՛մ այսպես Քոչարյանի քարոզարշավն են անում, կա՛մ էլ նա իմաստնացել է ու հասկացել ընթերցանության նշանակությունը:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս