Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պնդում են, որ տուժել են VTB բանկի և “Բաղրամյան ՍՊԸ”-ի հանցավոր համագործակցության արդյունքում: Քաղաքացիների պնդմամբ՝ վարկի տրամադրման դիմաց վերոնշյաւ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև: Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել:
“ՉԻ” տեղեկություններով՝ այս “օպերացիայի” գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչոն՝ Վաչիկ Ղազարյանը, որը տանիք է հանդիսացել հեշտությամբ հարստանալ ցանկացող “Բաղրամյան ՍՊԸ” տնօրեն Արսեն Բաղրամյանի համար:
“ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ VTB բանկի Արաբկիր մասնաճյուղի տնօրենին էլ հովանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը: Այս թեմային թերթը խոստանում է առանձին անդրադառնալ: