Ժողովուրդ. Մեկուսացած քարոզարշավ. մարդիկ չեն կարողանում մոտենալ Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Սյունիքի մարզում: Նա եղել է Սիսիանում և Գորիսում: Ինչպես հայտնում է “Ժողովուրդ”-ի` Սյունիքի մարզի թղթակիցը, քարոզարշավն անցնում է շատ տարօրինակ պայմաններում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը որոշել է այս տարի բաց երկնքի տակ ելույթ չունենալ: Նա շրջում է դահլիճից դահլիճ, ելույթ է ունեցել նախ Սիսիանի մշակույթի տան դահլիճում, այնուհետև Գորիսի դրամատիկական թատրոնում: Իսկ այն մարդիկ, որոնք ուզում են լսել Ս. Սարգսյանի ելույթը և մասնակցել քարոզարշավին, պետք է նախապես գրանցված լինեն: Դրա համար ՀՀ քաղաքացիները ձմեռվա ցրտին պետք է մոտ մեկ-երկու ժամ առաջ հավաքվեն դահլիճների մոտ, անվտանգության աշխատակիցներից ճշտեն` իրենք կան ցուցակում, թե ոչ, ապա նոր մուտք գործեն դահլիճ: Ասել է թե`ՀՀ քաղաքացիների ձայները խնդրող թեկնածու Սերժ Սարգսյանին մարդիկ չեն կարողանում մոտենալ ու իրենց հուզող հարցն ուղղել: Օրինակ` երեկ Գորիսում մի կին փորձել է մոտենալ, սակայն անվտանգության աշխատակիցները շատ արագ հեռացրել են: Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն այսօր շարունակելու է Մեղրիում և Կապանում:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս