Երևանում ապօրինի կառուցված շինություններ են ապամոնտաժվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ինչպես ներկայում կառուցվող, այնպես էլ նախկինում կառուցված ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է նախկինում ինքնակամ կառուցված , նաև քաղաքացիների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող Շերամի 51 շենքի 6-րդ հարկի պատշգամբը:

Այսպիսով՝ վերականգնվել է նաև շենքի նախկին տեսքը:
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և իրավաբանական անձանց ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի կառուցապատումից և հիշեցնում, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ապամոնտաժման, իսկ ապօրինաշինության հեղինակները կենթարկվեն պատասխանատվության:




Լրահոս