Գյումրիում ռուս զինվոր Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին դատական նիստի օրը հայտնի կդառնա առաջիկայում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Գործն արդեն գտնվում է Երևանում գտնվող ռուսաստանյան կայազորային 5-րդ ռազմական դատարանում:
Լրատվամիջոցը հայտնում է, որ առաջիկայում կկայանա դատական նիստ, որում կորոշվի մեղադրյալ Պերմյակովին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման հարցը: Ռուսական կայքը եզրափակում է, որ Պերմյակովն իր մեղավորությունը ընդունել է և կկանգնի ռուսաստանյան դատարանի առաջ, քանի որ ՌԴ-ի քաղաքացի է: