Իրանի հետ համաձայնությունը կապահովի Պարսից ծոցի երկրների անվտանգության մակարդակի աճը. Քերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը կնպաստի Պարսից ծոցի շրջանում անվտանգության մակարդակի աճին: Քաթարի մայրաքաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է ITAR-TASS-ը:

«աշինգտոնը և արաբական միապետությունները միասին կձգտեն տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը: Մենք թույլ չենք տա ապակայունացնել մեր դաշնակիցներին»,- ասել է Քերին:

Նա հավելել է, որ  տարածաշրջանի երկրներն ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի համար կարևոր գործընկերներ են:

 




Լրահոս