«Օրինաց երկիր» կուսակցությունում ներքին հրահանգ կա մոռացության տալ «ՕԵԿ» բառը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցությունում սկսել են կամաց-կամաց հրաժարվել իրենց կուսակցության անունից: Մեր տեղեկություններով՝ կուսակցությունում ներքին հրահանգ կա մոռացության տալ «ՕԵԿ» բառը, այն աստիճանաբար հանել գործածությունից, քանի որ ժողովրդի շրջանում ՕԵԿ-ը վարկաբեկված է և որևէ դրական ասոցիացիա չի առաջացնում: Փոխարենը սկսել են ակտիվորեն օգտագործել և շրջանառել «Հայկական վերածնունդ» անունը:

Դրա վառ վկայությունն է նաև այն, որ ՕԵԿ-ի պաշտոնական կայքում գրեթե բոլոր նյութերը «Հայկական վերածննդի» մասին են, տարածած հաղորդագրություններում անգամ «Հայկական վերածնունդ» են գրում: Նշենք, որ անվան ընտրությունն Արթուր Բաղդասարյանինն է եղել: Նա հայտարարել է, թե «Հայկական վերածնունդին» են միացել 60-ից ավելի կազմակերպություններ, 10 կուսակցություններ, 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ: Ասում են, թե հենց այդ միավորման միջոցով է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտնելու քաղաքականություն: Տեսնենք, թե ինչ կստացվի քավոր-սանիկական կապերով կապված Արթուր Բաղդասարյանի և Արա Աբրահամյանի ծրագրերից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս