Հրապարակ. ՀՀԿ-ում ամենաձեռնբացն Հովիկ Աբրահամյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի (նախկինում՝ ՀՀՇ-ի) Գևորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր: “Հրապարակ”-ի հարցին՝ ՀՀՇ-ի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա, Գևորիկն ահավոր պաթետիզմով պատասխանեց. “Այս իշխանությունն ավելի լավն է, քան նախկինը”: “Սակայն Վանիկ Սմբատիչին ոչ ոք չի հասնի, ամենաշատը նա էր փող տալիս, ասում են՝ հետ է գալու, բայց ես հարում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը և
հարում եմ Նժդեհի գաղափարախոսական բոլոր ծրագրերին”:
Իսկ ՀՀԿ-ում ամենաձեռնբացն ո՞վ է: “Հովիկ Արգամիչը”: Իջնում-անձա՞մբ է տալիս: “Չէ, Բագրատի միջոցով: Օր ունի, ժամ ունի, պատարագ ունի, ասել եմ, ասելու եմ՝ Ազատիչը կրել ա, կրելու ա”: Իսկ Սերժ Ազատիչը փող տալի՞ս է: “Նախկինում՝ հա, որ վարչապետ էր, պաշտպանության նախարար էր. մի անգամ Ազգային ժողովի դեմից, չէ՝ էրկու անգամ, ինձ դրեց իր ավտոն, սաղ մանթո էին, դրեց ավտո՜ն, տարավ մինչև լուսաֆորը. նա միշտ շփվել է բոլորի հետ ու առայսօր շփվում էե: Չե՞ս նեղվում, որ էլ փող չի տալիս: “Բայց էսքան մարդիկ իր մարդիկ են՝ օգնում են”:
Ի՞նչ ես անում էդքան փողը, Գևորգ: “Բանկը, բանկը՝ պետական բանկ եմ գցում, տուն էլ ունեմ, երկու հատ էլ էրեխա ունեմ: Ոչ մի շվեյցարական բանկ. Հայաստանի բանկերն ի՞նչ են եղել՝ մեռե՞լ ենե: Դո՞ւ ես հարուստ, թե՞ Հայաստանի օլիգարխները: “Ես, իրենք ի՞նչ են”: Ծառուկյա՞նն էլ: “Չէ՝ էն իմ ախպերն ա, պարոն Հայրապետյանն էլ ա ախպերս, Ալեքսանյանն էլ”: Ո՞րն է նրանցից ամենաշատ տվողը: “Չեմ ասի… պարոն Հայրապետյա՛նսե: Ծառուկյանը կնեղանա, էլ փող չի տա. “Էդ քեզ թվում ա”:




Լրահոս