Lexus-ը ներկայացրել է իր հովերբորդի (թռչող տախտակ) նախատիպը. գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Toyota ընկերության մամլո հաղորդագրությունը:
Ընկերությունը տեսանյութ է ներկայացրել, որում սքեյթբորդիստ Ռոս Մաքգուրանը ցուցադրում է թռչող տախտակի հետ վարվելու հատուկ տեխնիկան: Փորձը ցույց է տալիս, որ թռչող տախտակի վրա ընթանալը շատ է տարբերվում սովորական սքեյթբորդին տիրապետելու տեխնիկայից:
Թռչող տախտակի վրա շատ դժվար է պահպանել հավասարակշռւթյունը: Նախագծի և սարքի գինը դեռևս չեն նշվում: