Բանակի տարեդարձի կապակցությամբ Հայաստան կժամանեն սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանելու սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ. Ռուսաստանից` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, Լիբանանից` բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, Չիլիից` ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ֆրանսիայից` գնդապետ Ռուբիկ Գալստանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։




Լրահոս