fishki.net-ը ներկայացնում է վերջին 100 տարվա ամենատպավորիչ և հուզմունք առաջացնող լուսանկարներն` արված տարբեր իրավիճակներում:
Ճապոնական ցունամիից զինվորների կողմից փրկված 4 ամսական աղջնակը:
Երեք քույր, ժամանակի երեք «մասնատումներ», երեք լուսանկար:
Երկու թիմերի լեգենդար ավագներ Պելեն և Բոբբի Մուրը փոխանակվում են շապիկներով` ի նշան փոխադարձ հարգանքի: Ֆուտբոլի աշխարհի առաջնություն, 1970 թվական:
8-ամյա Քրիստիանը բարձրացնում է դրոշը իր հոր հիշատակին նվիրված քայլերթի ժամանակ: Նրա հայրը զոհվել է Իրաքում: Ընդամենը մի քանի շաբաթից նա պետք է տուն վերադառնար:
Վետերանը Т 34-85 տանկի կողքին, որով նա կռվի էր դուրս եկել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:
Ռումինացի փոքրիկը փուչիկ է տալիս ոստիկանին Բուխարեստի հեղափոխության ժամանակ:
Ֆիլադելֆիայի ոստիկանության կապիտան Ռեյ Լյուիսը ձերբակալվում է Ուոլ-Սթրիթում 2011 թվականին կայացած բողոքի ակցիային մասնակցելու համար:
Քահանան նստել է ծերունու կողքին, ով հանկարծամահ էր եղել Թայվանի գնացքին սպասելով:
«Leao» անունով շումը սատկում է երկու օր շարունակ տիրոջ գերեզմանին լաց լինելուց հետո: Ռիո դե Ժանեյրո, 2011 թվական, հունվարի 15:
1945 թվական, բանտարկված հրեաներն ազատ արձակվելու պահին:
Նախագահ Ջոն Քեննեդիի հողարկավորությունը, որը կայացել է 1963 թվականի նոյեմբերի 25-ին`Ջոն Քեննեդի կրտսերի ծննդյան օրը:
Քրիստոնյաները պաշտպանում են մուսուլմաններին աղոթքի պահին: Եգիպտոս, 2011 թվական:
Շունը հանդիպել է իր տիրոջ հետ Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիից հետո:
«Սպասիր ինձ, հայրիկ»- քայլերթի լուսանկար Կոլումբիայից: 5-ամյա Ուորենը մոր մոտից փախչում է հոր` շարքային Ջեկ Բերնարի մոտ` գոռալով «Սպասիր ինձ, հայրիկ»:
Վենեսուելայի մեծ հեղափոխություն: Հոգևորականն ու հրազենային վիրավորում ստացած զինվորականը:
Մայրն ու որդին Կոնկորդում`իրենց տան դիմաց, որը հիմնահատակ փլուզվեց տորնադոյի հետևանքով:
Տղան նայում է ընտանեկան ալբոմը, որը գտել է իր հին տան փլատակների արանքում` Սիչուանիի երկրաշարժից հետո:
76-ամյա Ֆիլիս Սիգալը և 84-ամյա Կոննի Կոպելովը: Առաջին միասեառական զույգը, որը գրանցեց իր ամուսնությունը Մանհեթենում:
Ֆրանսիայի քաղաքացիները` նացսիտների` Փարիզ մուտք գործելու պահին: Երկրորդ համաշխարհային պատերազմ:
Հրշեջ-փրկարարը ջուր է տալիս կոալային անտառի հրդեհի ժամանակ: Ավստրալիա, 2009 թ.:
Ժակլին Քենեդին ամուսնու մահից անմիջապես հետո մասնակցում է Լինդոն Ջոնսոնի` ԱՄՆ նախագահ նշանակվելու կապակցությամբ կայացած երդման արարողությանը:
Լրագրողներ Յունա լին և Լորա Լինգը հանդիպում են իրենց հարազատների հետ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայում դատապարտվել էին 12 տարվա հարկադիր աշխատանքի: Շնորհիվ ԱՄՆ հաջողված դիվանագիտության լրագրողներն ազատ են արձակվել:
Մոր և դստեր հանդիպումը` Իրաքում ծառայություն անցնելուց հետո:
Հարոլդ Վիտտլազը կյանքում առաջին անգամ լսում է. բժիշկը նրա ականջներին լսողական սարք է տեղադրել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի կալանավորը հանդիպում է դստերը: Աղջիկն առաջին անգամ է տեսնում հորը:
Ավստրալացին համբուրում է իր կանադուհի սիրեցյալին: Կանադացիները բողոքի ալիք էին բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց Vancouver Canucks թիմը կորցրեց Սթենլիի գավաթը: