Ժողովուրդ. Ժողովուրդը եղել է, կա ու կլինի Օրաթերթ բոլորի եվ ամեն ինչի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը`նույն ինքը` Ձվերի Խաչիկը, հունվարի 10-ին “Ժողովուրդ” օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել`պահանջելով իր ու “Երևանի թռչնաֆաբրիկայի պատիվ” ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և վիրավորելու համար որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ: Բայց սա դեռ ամբողջը չէ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնակիորեն բավարարելով Խաչատրյանի կողմից ներկայացրած միջնորդությունները` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որոշել է արգելանք դնել “Ժողովուրդ” օրաթերթի և լրագրող Ս. Գրիգորյանի գույքի վրա: Թերթի հիշեցմամբ` խոսքն այն գործարարի մասին է, որը վերջերս վիրավորել էր “Ժողովուրդ”-ի թղթակցին, ինչից հետո խմբագրությունը դիմել էր դատարան`պահանջելով ներողություն խնդրել: Ինչպես ասում են, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ու Ձվերի Խաչիկն իր խոսքերի համար պատասխան տալու փոխարեն ինքն է դատարան դիմում: Իսկ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի “ամենաանկախե դատարանն էլ բավարարում է գործարարի քմահաճույքները: Սա ոչ այլ ինչ է, քան հստակ փորձ`նախընտրական այս թոհուբոհում սնանկացնելու ճանապարհով փակել “Ժողովուրդ” օրաթերթը”,- այսօրվա առաջնորդողում գրել է օրաթերթն ու հրապարակման ավարտին վստահեցրել, որ “Ժողովուրդը” եղել է, կա ու կլինի “Օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին”:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս