Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 24-ին՝ ժամը 20.22-ին, տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962թ. ծնված Ս. Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք: Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:
Վանաձորում տղամարդը դատարանի շենքում սպառնացել է ինքնահրկիզվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ