Մեկ օր բանակի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բանակի օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզային կենտրոնը կանցկացնի ՙՄեկ օր բանակի հետ՚ ծրագիրը։
Միջոցառման նպատակն է երիտասարդության շրջանում կարևորել բանակի դերը, ինչպես նաև երիտասարդների զորակցությունը հայտնել հայրենիքը պաշտպանող զինվորներին ու սպաներին։ Ծրագրին կմասնակցեն ՀԵՀ-ի մարզային կենտրոնի կամավորները և Վանաձորում գործող կրթական հաստատությունների ուսանողները։ 
Վանաձորում տեղակայված զորամասում երիտասարդները ներկա կլինեն տոնական շքերթին, այնուհետև կծանոթանան զորամասի առօրյային: Միջոցառման մասնակիցները զորամասի զինվորների հետ կայցելեն Վանաձորի ազատամարտիկների պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն և ծաղիկներ կդնեն արցախյան հերոսամարտում զոհվածների շիրիմներին: Վանաձորի մշակույթի պալատում կանցկացվի նաև համերգային ծրագիր՝ նվիրված Բանակի օրվան: Ծրագրի շրջանակներում կխրախուսվեն բարձր կարգապահությամբ և լավ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս