Հինգշաբթի օրը երկու անհայտ անձինք ներխուժել են Բրազիլիայի Կամոսիմ շրջանում գտնվող ռադիկայաններից մեկի` Radio Liberdade FM-ի ստուդիա և հենց ուղիղ եթերի ժամանակ գնդակահարել ռադիոհաղորդավար Գլեյդսոն Կարվալյուին . հաղորդում է ТАСС-ը:
Բրազիլական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ հանցագործներն այնուհետ առանց խոչընդոտի հեռացել են դեպքի վայրից: Ստացած հրազենային վնասվածքներից լրագրողը տեղում մահացել է:
Բնակիչների համոզմամբ` սպանությունն, ամենայն հավանականությամբ, կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Իր հաղորդումներում նա հաճախ է հանդես եկել քաղաքական շրջանակներում կոռուպցիային վերաբերող նյութերով: Այդ կապակցությամբ նա բազմիցս սպառնալիքներ է ստացել: