Թունավորվել են շմոլ գազի արտահոսքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 24-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել  Մարալիկ քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված  Սուսաննա, 2010 թ. ծնված  Սոնա  եւ 2003 թ. ծնված Սուսաննա  Հ.-երը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են տան լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս