Ազգային վիճակագրական ծառայությունից վստահեցնում են, որ այս տարվա հունվարին արձանագրված գնաճին հաջորդող ամիսներին գների նվազման միտում է արձանագրվել:
Ըստ տվյալների, անրապետությունում հուլիսին հունիսի համեմատ մրգերի գները նվազել են 29.1 տոկոսով: Կարտոֆիլը էժանացել է 10.7, հավկիթը՝ 5.3, հացամթերքը՝ 0.3, մսամթերքը՝ 0.7, ձկնամթերքը՝ 0.4 տոկոսով: Սուրճը, թեյը, կակաոն էժանացել են 0.2, շաքարավազը՝ 2.5 տոկոսով: