«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների դեմ ոչ վաղ անցյալում մարտնչող ԲՀԿ-ն անհետ կորել է ասպարեզից։ Մինչդեռ արդեն հրապարակվել է նոր սահմանադրության նախագիծը, որին այնպես սպասում էին, որ «կարծիք հայտնեին»: Վերակազմյալ ԲՀԿ-ից մինչ օրս որեւէ ամփոփ գնահատական, կարծիք չի հնչել: «Մենք կարծիք կհայտնենք սեպտեմբերին, հիմա ուսումնասիրում ենք, կարդում, որ սեպտեմբերին, երբ մտնի ԱԺ, քննարկենք»,- հարցից խուսափեց Աբրահամ Մանուկյանը՝ հրաժարվելով այդ փաստաթղթից գեթ մեկ խնդրահարույց դրույթ մատնանշել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: