Հնդկական մի գյուղում ամբոխի ձեռքով 45-ից 50 տարեկան հինգ կին է սպանվել, որոնց մեղադրել էին կախարդության մեջ։
Շաբաթ օրը` մոտ կեսգիշերին, կանանց տներից հանլ են և դագանակներով մահացու ծեծել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս դեպքի կապակցությամբ ձերբակալվել է գյուղի 24 բնակիչ, նշել է ոստիկանության ներկայացուցիչը։