Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի և նրա մոր մասին պատմող “Կինը” կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող Zoom Zblizenia միջազգային կինոփառատոնին, որտեղ առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին: Ֆիլմի սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, իսկ որոշ դերեր մարմնավորել են Արցախյան պատերազմի մասնակիցներ:
“Կինը” ֆիլմը ներկայացվում է Ձեր ուշադրությանը: