Սուրենյանցին տրվել է դատաբժշկի ուղեգիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և ,Արցախե ակումբի տնօրեն Արամ Սարգսյանը հունվարի 27-ին հրավիրվել են ոստիկանություն` բացատրություն տալու “Կալիբր”, ապա` “Արևելյան Խոհանոց” սրճարաններում հունվարի 26-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կենցաղային հարցի շուրջ Սուրենյանցը վիճել է “Կալիբր” սրճարանի տնօրենի հետ, որը ավելի ուշ շարունակվել է “Արևելյան Խոհանոց”-ում եւ ծեծի ենթարկվել:
“Ինչպես որ օրենքով պահանջվում է գրել եմ ցուցմունքը”,- նշեց Սուրենյանցը՝ հավելելով, որ  գործի նյութերին կցված է եղել  նաև “Pastinfo .am” այդ օրվա հրապարակումը:
Սուրենյանցի խոսքով՝ իր դեմքի վրա եղել են հարվածից առաջացած հետքեր, այդ իսկ պատճառով ոստիկանությունը նրան տվել է դատաբժշկի ուղեգիր:
Նկատի ունենալով, որ ծեծկռտուքը շարունակվել է “Արևելյան Խոհանոց”-ում, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում՝ Կենտրոնի ոստիկանությունից դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Արաբկիրի ոստիկանությանը:
“Փաստինֆո”




Լրահոս