Այսօր` հունվարի 28-ին, ժամը 10.05-ին ԱԻն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակ փողոցում` թիվ 125 դպրոցի մոտակայքում, այրվում է կրպակ:
Ինչպես հայտնում են ԱԻ նախարարության մամլո ծառայությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի թիվ 106/8 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.26-ին, մարվել`10.35-ին: Այրվել են Ֆրունզիկ Ասատրյանին պատկանող 3 կրպակների տանիքների փայտյա կառուցատարրերը համապատասխանաբար 24 քմ, 16 քմ, 16 քմ: