Պատերազմի դաշտում էլ ովքեր նորմալ մարդիկ էին, աշխատում և պաշտպանում էին երկիրը, ովքեր ստրուկ էին` հեռանում և փախչում էին երկրից: Ամենատգեղ երևույթն է, երբ դու չես կարողանում սիրես, դրսից ուրիշ տղամարդ ես կանչում: Դա մոտավորապես նույն բանն է: Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Սուրեն Սարգսանը նման մեկնաբանություն արեց Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի կազմում:
«Մենք մեր երկիրը չենք կարողանում պահել, սիրել և փորձում ենք գտնել մեկին, ով կգա, իհարկե կսիրի, բայց ամբողջ երկիրը իր անկողինը կտանի: Թող որոշեն, իսկ մենք` տղերքս, մեր ասելիքն ասել ենք և եթե պետք լինի էլի կասենք»,- ասաց Սարգսյանը:
Դիտարկմանը, թե այսօր փաստորեն կան նման մտածողության մարդիկ, Սարգսյանը արձագանքեց. «Դուք ուշադիր նայեք մեր պետության քաղաքական կուսակցություններին և կտեսնեք, որ բոլորը Անդրանիկ Նիկողոսյանից լավը չեն: Մեկը աշխատում է հատուկ ծառայությունների համար, մյուսը Ռուսաստանի, մյուսը` բրիտանյաների համար և այլն: Սինլքորների մի խումբ է հավավքել: Մեր բոլոր կուսակցությունները, դրանցից 99 տոկոս այսօր աշխատում են և Հայաստանի երջանկությունը կապում են ինչ-որ օտար միության հետ: Այնպես որ, հիմա ինչ տարբերություն Անդրանիկ Նիկողոսյանի մամային ով է առել, ինձ համար նշանակություն չունի»:
Սուրեն Սարգսյանը համեմատականներ արեց Անդրանիկ Նիկողոսյանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի հայտարարությունների միջև. «Նիկողոսյանն ասում է` Ռուսաստանի հետ միանանք, Արթուր Սաքունցն էլ ասում է` յուրաքանչյուրը պետք է որոշի ում հետ, որ սեռի հետ երբ քնի: Երկուսն էլ ավանակ են, մեկը երևի խրախուսում է սեփական հոր հետ քնելը որպես տղամարդ, մյուսի համար էլ ինչ տարբերություն ում ծառան է»: