ԲԱՐՁՐԱՑՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 22-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի պետական համալսարանում աշխատող դասախոսների աշխատավարձը շատ ցածր է: Օրինակ` Երեւանի պետական տնտեսագիտական եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում անհամեմատ բարձր են վարձատրվում դասախոսները: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում խոստացել էր, որ եթե ամեն ինչ լավ գնա, հունվարի 1-ից սկսած` ԵՊՀ-ում աշխատավարձերը կբարձրանան: Երեկ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե, ի վերջո, ռեկտորը կատարեց իր խոստումը: «Մաքուր աշխատավարձը բարձրացրել ենք 15-30 տոկոսով,-տեղեկացրեց Սիմոնյանը՝ դարձյալ չցանկանալով համեմատվել այլ բուհերի հետ:-Մենք մերն ենք անում, ուրիշների հետ չենք ուզում համեմատվել»:




Լրահոս