126-ՕՐՅԱ ՀԱՑԱԴՈՒԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 126 օր է, ինչ Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ 74-ամյա Էմմա Սահակյանը, հացադուլ է հայտարարել: Թեեւ արդեն երեք տարի փողոցում հայտնված կնոջ առողջական վիճակը գնալով վատթարանում է, այնուամենայնիվ, նա չի դադարում պայքարել եւ ամեն գնով ցանկանում է վերականգնել արդարությունը: Նշենք, որ վերջինիս բնակարանից զրկել է իր քրոջ աղջիկը` Սուսաննա Մարգարյանը, որը ղեկավարում է «Հիշողություն վերածնունդ» բարեգործական միություն հկ-ն: Տնից զրկված տիկինն էլ դեկտեմբերի 25-ին նամակ է գրել Ռիտա Սարգսյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: «Ինչքա՞ն պետք է լռեք եւ անօգնական կնոջը թողնեք, որ ցրտից մեռնի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց Էմմա Սահակյանը:




Լրահոս