ՀԱՄԱՄԻՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող քարոզարշավի եթերաժամը Սերժ Սարգսյանն օգտագործում է՝ ցույց տալու, թե ինչ մարտական անցյալ ունի, ինչ հերոսություններ է արել արցախյան պատերազմի ժամանակ: Երեկվա հոլովակում հետաքրքիրն այն էր, որ Սարգսյանի կողքին, բացի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից եւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներից, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չկային: Տպավորությունն այնպիսին էր, ասես հայաստանյան չինովնիկներն այնքան վարկաբեկված են, որ Սերժ Սարգսյանը խուսափում է նրանց դեմքը ցուցադրել:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից պարզել վերը նշված իրողության պատճառները: «Ձեզ կխնդրեմ շտապ եզրակացություն չանել, քանի որ քարոզչության դեռ երրորդ օրն է: Այն կշարունակվի մինչեւ փետրվարի 18-ը»,-ասաց նա՝ հավելելով, որ համամիտ չէ մեր դիտարկմանը, թե բոլոր պաշտոնյաները վարկաբեկված են:




Լրահոս