Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, հունվարի 21-ից դարձյալ արձակուրդի մեջ է: Մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մինչեւ փետրվարի 19-ը արձակուրդում եմ լինելու, հենց քարոզարշավի համար եմ արձակուրդ վերցրել, որպեսզի լրատվամիջոցները չշահարկեն, թե մարզպետն օգտագործում է իր աշխատանքային ժամանակը՝ պետության կողմից աշխատավարձով քարոզարշավ է անցկացնում»: Մեր դիտարկմանը, թե ինչպես է իրեն հաջողվում մշտապես «անհարմար» իրավիճակների ժամանակ շատ արագ արձակուրդի մեկնել, ասաց. «Շատ հաճախ արձակուրդ չեմ կարող գնալ, օրենքով սահմանված կարգով ես արձակուրդ եմ գնացել, ես դրա իրավունքն ունեմ»:
ԿՈՎԱԼՆ ԷԼԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ