ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե հասարակության որ խավին է օրենքով հասնում պետպատվեր:

Ռուզաննա Եղիազարյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը. մինչեւ 7 տ. երեխաներ, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային  բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց՝ նաեւ հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաեւ խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները՝ ամբուլատոր եւ հիվանդանոցային փորձաքննության մասով, զինծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ, ձերբակալվածներ, կալանավորված անձինք եւ ազատազրկման դատապարտվածներ, մանկատներում եւ ծերանոցներում խնամվողներ, մինչեւ 18 տ.՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ, մինչեւ 8 տ., ինչպես նաեւ 12 տ. երեխաներ ու 65 տ. եւ ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով), վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում, մարդկանց շահագործման ենթարկված անձինք:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զգուշացնենք նաեւ, որ պետպատվերի դեպքում հաճախ է բուժանձնակազմի կողմից հիվանդի նկատմամբ ցուցաբերվում անփույթ վերաբերմունք, լինում են նաեւ «վերաբերմունք» ցույց տալու ակնարկներ:




Լրահոս