ԱԱԾ-ում 185 քրեական գործ է քննվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազները (վարչությունն ունի դատախազի 4 հաստիքային միավոր)  2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն են իրականացրել 199 քրեական գործով, որից 185-ը քննվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական, իսկ 14-ըև ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություններում: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
 
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություններում նախապատրաստվել են 210 նյութեր, որոնցից 27-ըև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում, իսկ 183-ըև ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում: ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նախապատրաստված 183 նյութերից 113-ով  հարուցվել են քրեական գործեր, 56-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:
 
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում նախապատրաստված 27 նյութերից 12-ով  հարուցվել են քրեական գործեր, 5-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազների կողմից նյութերով տրվել է 71 գրավոր ցուցում:
 
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություննում քննված 185 գործերից 59-ըև 81 անձի նկատմամբ, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններև ըստ էության քննելու համար, կարճվել է 24 և կասեցվել 43 գործի վարույթ, 6 քրեական գործ միացվել է,  քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններ է ուղարկվել 10-ը, նախաքննությունը շարունակվում է 43 քրեական գործով:




Լրահոս