ԱՆՏՐԱՄԱԴԻՐ, ԱԳՐԵՍԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոնե լրագրողական հանրությանը հայտնի է, թե ինչպիսի օլիմպոսյան հանգստությամբ է օժտված, թե որքան հավասարակշռված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան հունից չեն կարող հանել ո՛չ լրագրողների ամենասուր հարցերն ու բացահայտումները, ո՛չ էլ հակառակորդների ամենաանսպասելի արարքները:
«Երկիրի» տեղեկություններով` վերջին շրջանում վարչապետը շատ է փոխվել: ՀՀԿ-ի` կայքի աղբյուրները հաղորդում են, որ նա ամենաթեթեւ բանից անգամ նյարդայնանում է եւ ոչ հաշվարկված քայլեր անում: Ավելին, նա հիմա արդեն չի էլ թաքցնում այս կամ այն պաշտոնյայի հանդեպ ունեցած հակակրանքը եւ դա արտահայտում է իրեն եւ բոլորին հայտնի ձեւերով:
Ուշագրավ է, որ վերջին օրերին լարվել են վարչապետի եւ մի քանի բարձրաստիճան ՀՀԿ-ականների հարաբերությունները: Կայքի թղթակցին ՀՀԿ վերին էշելոնի ներկայացուցիչներից մեկը պատմել է, որ իշխանական երկու թեւերի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել, որ վարչապետի հեռախոսազանգերին ՀՀԿ մյուս թեւի կարկառուն դեմքերն անգամ չեն պատասխանում` չլսելու համար նրա «արդարացումները» կամ «պարզաբանումները»:




Լրահոս