ՎԿԱՆԵՐԻ ՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դարձյալ շրջում են տնետուն, մարդկանցից տվյալներ հավաքում: Էսօր հերթը մեր թաղամասինն էր: Երբ մեր տնեցիները հարցրել են՝ ովքեր եք, ներկայացե՛ք, փաստաթո՛ւղթ ցույց տվեք, ցուցակագրում իրականացնող կինը բարկացել է՝ Հանրապետական կուսակցությունից ենք, դա ձեզ հերի՞ք չէ…»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Gala TV-ի լրագրող Հերմինե Մկրտչյանը: Ահա եւ մեկնարկեց «Սա ՀՀԿ-ն է ու վերջ» սերիալի երկրորդ սերիան: Առաջին սերիան դեռ Ամանորի նախօրեին էր, երբ Աջափնյակում (գուցե եւ այլ վարչական շրջաններում) հանրապետականները խտացրած կաթ ու փչացած բանաններ էին բաժանում: Բանանը կերաք, դե հիմա էլ պիտի ձայն տաք:
Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրեր առաջ Աջափնյակում նույնպես հանրապետականների կողմից «լիազորված» բնակիչները իրենց իսկ շենքերում փորձում էին այցելել բնակարաններ եւ հարեւանների հետ «զրուցել» ընտրությունների եւ ՀՀԿ-ին ընտրելու թեմայով:




Լրահոս